Միլլիյեթ» պարբերականը գրում է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել:

Ստամբուլում գտնվող Էրդողանն ուրբաթ օրվա նամազն իրականացնելու համար Թարաբյա պալատից ուղևորվել է Մարմարա համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետին կից մզկիթը, որի ճանապարհին էլ ավտոշարասյան մեքենաներից երեքը բախվել են իրար:

Ասվում է, որ վթարի հետևանքով վիրավորվել է անվտանգության 4 աշխատակից։ Էրդողանը գտնվել է ավտոշարասյան այլ մեքենայում։

Նյութի աղբյուրը ՝ politik.am

Comments

comments