Վերջին օրերին մամուլում և հանրության շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Գագիկ Խաչատրյանի դեմ նոր կառավարությունը դեմարշ է նախապատրաստում: Ոմանք խոսում են, որ այդ կերպ փորձ է արվելու ժողովրդի աչքին թոզ փչել` իբր նոր կառավարությունը պայքարելու է մենաշնորհների դեմ, ոմանք էլ նշում են, որ այդ կերպ նոր կառավարությունը ոչ թե մենաշնորհների դեմ է պայքարում, այլ ընդամենը փոխում է տերերին: Այսպես, համաձայն շրջանառվող լուրերի, շուտով Գագիկ Խաչատրյանին կզրկեն անվադողերի և գազի բալոնների մենաշնորներից և տենդերներում միակ հաղթողի կարգավիճակից: Ասում են, որ տարիներ առաջ Գագիկ Խաչատրյանը չարաշահելով իր պաշտոնական դիրքը, զավթել էր անվադողերի և գազի բալոնների բիզնեսները և սնանկացրել բոլոր ներկրողներին: Ըստ լուրերի` հարկային տեսչության աշխատակիցներն այցելել են անվադողերի և գազի բալոնների ներկրողներին և զգուշացրել, որ այլևս «չզբաղվեն տվյալ բիզնեսով, քանի որ այդ ներկրողն արդեն «Մեծ Անիվ»-ն է»: Ասում են նաև, որ այս տեղեկատվության ֆոնին որոշ գործարարներ փորձում են վերստին վերականգնել իրենց նախկին բիզնեսը և սկսել են անվադողեր ներկրել Վրաստանից:

 

Նյութի աղբյուրը ` mamul.am

Comments

comments