Shamshyan.com-ը գրում է.

Դեկտեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցոմ՝ «Գոռ» սուպերմարկետի մոտ, թիվ 70 երթուղին սպասարկող Газель մակնիշի 3353 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ պատճառներով կորցնելով մեքենայի կառավարումը նախ հարվածել է Opel մակնիշի 34 AN 194 համարանիշի ավտոմեքենային այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած Opel մակնիշի 34 AU 534 համարանիշի, Mitsubishi մակնիշի 77 TN 717 համարանիշի, Volkswagen մակնիշի 11 LS 618 համարանիշի ավտոմեքենաներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները:

Ոստիկանության կողմից ճշտվում են վարորդների ինքնությունը:

0d36cd0c69c567a62bd08a18d2a70749

b1678df7ffa76661078e76a569cf190a

853b6f73ac73a797f418c58217b7c5cc

1228c8928f1544bc876e458a4c7f4c69

 

Նյութի աղբյուրը ` shamshyan.com

Comments

comments