Միացյալ Նահանգներում վաճառքի է հանվել երկրի ամենամեծ մասնավոր առանձնատունը, որը ձեռք բերելու համար անհրաժեշտ է վճարել 200 մլն դոլար:

Ինչպես հայտնում է luxurylaunches.com կայքը, Լոս Անջելեսում գտնվող շքեղ անշարժ գույքը կառուցվել է 1991թ.: Այն ունի 123 սենյակ, որից ննջասենյակներն ընդամենը 7-ն են:

Հետաքրքրական է, որ ահռելի տունն ունի  ներսի ու դրսի լողավազաններ, մեծ պարտեզ, մառան, գեղեցկության սրահ, ինչպես նաև 100 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի:

Նշվում է, որ ճոխ առանձնատունը նախկինում պատկանել է Աարոն Սփելինգին, ով 2011թ. այն 85 մլն դոլարով վաճառել է Պետրա Սթանթին:

 

most-expensive-home-in-america-1

most-expensive-home-in-america-2

most-expensive-home-in-america-3

 

Նյութի աղբյուրը ` tert.am

Comments

comments