Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ Բախտիյար Բայրամովն այրել է իր ավտոմեքենան ի նշան բողոքի ճանապարհային ոստիկանության գործողությունների դեմ։

Meydan TV-ի փոխանցմամբ, Բայրամովը պատմել է, որ չնայած դատարանը չեղարկել էր նշանակված տուգանքը, բայց ՃՊԾ ղեկավարն ասել էր, որ տուգանքը չեղարկված չէ, ու հաշվի չի նստել դատարանի որոշման հետ։ Արդյունքում տուգանքի գումարը մի քանի ամսում 400-ից 600 մանաթ էր դարձել։

Բայրամովի խոսքով, ինքն իր «ՎԱԶ-2109» մակնիշի 6-BA-253 պետհամարանիշով ավտոմեքենան օգտագործել է որպես տաքսի։ Բնակիչները նույնպես նշել են, որ ՃՊԾ այդ ղեկավարը տաքսու վարորդներին ստիպում է իր համար ծխախոտ գնել, հակառակ դեպքում թույլ չի տալիս նրանց աշխատել։ Այդ շրջանում բնակվող ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները ծրագրում են բողոքի ակցիա կազմակերպել։

 

Նյութի աղբյուրը ` orakarg.ru

Comments

comments