Ferrari-ն ներկայացրել է 2.66 մլն դոլար արժողությամբ նոր «գլուխգործոցը» (լուսանկարներ)

Posted by - Thursday December 15th, 2016

Tert.am-ը գրում է. Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Ferrari մեքենաշինական ընկերության հատուկ նախագծերի բաժինը Ճապոնիայում ներկայացրել է բացառիկ մոդել, որը ստացել է J50 անվանումն ու արժե 2.66 մլն դոլար: Ինչպես հայտնում է luxurylaunches.com կայքը, 488 GTB Spider մոդելի հիման վրա ստեղծված նորույթը նվիրված է Ferrari-ի՝ Ճապոնիայում ներկայացվածության 50-ամյակին: Ինչ վերաբերում է J50-ի տեխնիկական բնութագրին, ապա

Դժվարանցանելի են Ախուրյանի, Աշոցքի ավտոճանապարհները, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները

Posted by - Thursday December 15th, 2016

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության գրեթե բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի հաշմանդամն ի նշան բողոքի այրել է իր ավտոմեքենան

Posted by - Thursday December 15th, 2016

Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ Բախտիյար Բայրամովն այրել է իր ավտոմեքենան ի նշան բողոքի ճանապարհային ոստիկանության գործողությունների դեմ։ Meydan TV-ի փոխանցմամբ, Բայրամովը պատմել է, որ չնայած դատարանը չեղարկել էր նշանակված տուգանքը, բայց ՃՊԾ ղեկավարն ասել էր, որ տուգանքը չեղարկված չէ, ու հաշվի չի նստել դատարանի որոշման հետ։ Արդյունքում տուգանքի գումարը մի քանի ամսում 400-ից

ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ ընդունեց «1000 դրամի» նախագիծը

Posted by - Thursday December 15th, 2016

Ազգային ժողովը 84 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը և կից նախագծերի օրենքների փաթեթը երրորդ ընթերցմամբ՝ ամբողջությամբ:

Ռուստամ Գասպարյանը Սեյրան Օհանյանի հետ ազատամարտիկների միություն է ստեղծում. «Ժամանակ»

Posted by - Thursday December 15th, 2016

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ ազատամարտիկների միություն է ստեղծում, որը, ըստ էության, կլինի Սեյրան Օհանյանի և Վիկտոր Դալլաքյանի կողմից ստեղծվող «Երրորդ հանրապետություն» կուսակցությանը կից հասարակական ուժ։ Նյութի աղբյուրը ՝ politik.am

Նախագահի նոր հրամանագրով` Ռ.Շառոյանը պաշտոն ստացավ

Posted by - Thursday December 15th, 2016

Սերժ Սարգսյանի կողմից` այսօր ստորագրած  հրամանագով  Ռոլանդ Շառոյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ է  նշանակվել (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Նյութի աղբյուրը ՝ politik.am