«Ադրբեջանցիները հանրային կարծիք են ցանկանում ձևավորել միջազգային հանրության մոտ, թե Հայասատնում կան շրջանակներ, որոնք պատրաստ են Ադրբեջանի դիրքորոշումը կիսել`Ղարաբաղի մասով, բայց ՀՀ-ի ռեժիմը թույլ չի տալիս դա»,- Politik.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, խոսելով`  «վերջին շրջանում ադրբեջանի վարած քաղաքականությունը հայ ակտիվիստներին օգագործելով ՀՀ-ի դեմ  թեմայի շուրջ» հավելելով, որ  Հայաստանի իշխանությունը թե արտաքին քաղաքականության և թե միջազգային PR քաղաքականությամբ, ամբողջովին տանուլ է տվել ինքն իրեն:

Շարունակելով զրույցը քաղաքագետը նկատեց, որ ՀՀ-ում պետություն չկա, քանի որ իշխանությունը զբաղված է  մասնավոր բիզնեսով, անտեսելով հանրային խնդիրներն ու շահերը . «Երբ, որ բանակին լրացուցիչ գումար տալու խնդիրն առաջացավ միանգամից բերեցին ազգ բանակ գաղափարը, իսկ երբ կարմիր գծերի կամ արագաչափերի բիզնեսը ներդրեցին և տվեցին հայտնի մարդկանց, չէին մտածում, որ բանակը կարիքներ ունի, այսինքն ՀՀ-ը  սեփակնաշնորհված է մի քանի մարդկանց կողմից , այս պայմաններում մենք չենք կարող երկար հանդուրժել եղած իրավիճակը, հակառակ դեպքում մենք պատասխան կտանք մեր իսկ անտանգության հաշվին»:

«Վահան Մարտիրոսյանի հռետորաբանությունը ոչնչով չի տարբերվում այն հռետորաբանությունից, որոնք այսպես կոչված իշխանական ընդդիմադիր, այսինքն վերջինս ծնունդ է այն  միջավայրից, որը ձևավորել է այսօրվա իշխանությունը, փորձել է այլասերել այս շրջանակները իր շահերին օգտագործելու համար, արդյունքում բռակ էլ է տվել. եթե հասարակական, քաղաքական  գործիչները, բլոգերները կարող են վաճառվել գործող իշխանությանը ապա կարող է գտնվել մեկ այլ ավելի հարուստ գնորդ, ինչպիսին Իլհամ Ալիևի կլանն է և գնել նրանց, օգտագործելով ՀՀ-ի դեմ»,-նշեց քաղաքագետը պարզաբանելով որ Ալիևը որոշել է այսօրվա իշխանության գործելաոճով  գնել ՀՀ-ից բլոգերներ ակտիվիստներ :

«Այս պայմաններում Հայաստանը թուլանում է, շատ արագացված տեմպերով, քանի որ ունի այլասերված իշխանություն, որը փորձում է բարոյալքել հասարակությունը և այդ պայմաններում պահպանել իր իշխանությունը, իսկ առողջ հասարակության պայմաններում այս իշխանությունը 1 օր անգամ չէր կարող պահպանվել»,-նշեց քաղաքագետը վերջում հավելելով, որ, եթե ՀՀ-ում առաջանա մի այնպիսի  վերնախավ, որը միտված լինի փոփոխություններ անել, այդպիսով կփրկվի այս դրությունը, իսկ  եթե ՀՀ-ում շատ արագ իշխանափոխություն չլինի, ապա այդ  իշխանափոխությունը ժամանակի ընթացքում կիրականացնի Իլհամ Ալիևը:

Նյութի աղբյուրը ՝ Politik.am

Comments

comments