«Թմրանյութերի ապօրինի շրջանառության և դրանով պայամանավորված այլ հանցագործությունների շուրջ բազմաթիվ ուսումնասիրություններ ենք արել, զուգահեռելով միջազգային փորձը: Թմրամիջոց գործածողների համար պետության քաղաքականությունը ունի պատժողական բնույթ. 2008թ-ին թմրանյութի գործածման համար պատասխանատվությունը հանեցին թողնելով միայն վարչականը տուգանքը, իսկ պատրաստելու պահելու հիմքով քր հետապնդումը մնաց, որն էլ տեղ թողեց պատժողական քաղաքականության շարունակման համար»,- Politik.am հետ զրույցում  նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Վերջինս նաև նկատեց, որ թմրանյութի օգտագործումը հիվանդություն է, իսկ հիվանդության դեմ պատժիչ  գործունեությամբ պայքարելը անտրամաբանական է. «պետք է պայքարել ոչ թե օգտագործողների ապօրինի շրջանառության, այլ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվողների դեմ, այսինքն թմրաբիզնեսի »,- ավելացնելով որ դրա փխարեն կարելի  է նվազագյուն շեմը բարձրացնել, որից ցածրի դեպքում անձին քրեական պատասխանատվության չենթարկեն, «եթե թմրասովը հաղթահարելու շեմը չենք բարձրացնում նշանակում է անձը մնում է քրեկան կամ վարչական հետապնդման վիճակում» :

Փորձելով, վերջին օրերին բուռն քննարկում ստացած թեման մարիխունայի և մարմանվաճառության օրինականացման և դրանցից բխող տնտեսական օգնուտներին անդրադառնալ, Սաքունցը նշեց, որ  խնդրին պետք է մոտենալ ոչ թե տնտեսական տեսանկյունից, այլ իրավուքների պաշտպանության, քանի որ տնտեսական առումով այդ ամենտը դեռևս 10րդ պլանում է:

Իշխանությունը իր վատ քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակում հայտնված մարդկանց նկատմամբ շարունակում է պատժողական քաղաքականությունն այն դեպքում, երբ որ ինքը պատասխանատվություն չի կրում իր այդ վատ քաղաքականության համար. «Եթե նայեք վիճակագրությունը մարմնավաճառությունը նույնպես տարածված է չկայացած երկրներում, ոչ ժողովրդավարական երկրներում , կոռումպացված երկրներում», նկատեց Սաքունցը հավելելով որ դրանց օրիանկանցման դեպքում թրաֆիքինգը երկրի ներսում որոշակի զարգացում կունենա:

Ամփոփելով թաման մեր զրուցակիցը շեշտը դրեց հետևյալի վրա «Թմրամիջոցից կախվածություն ունենալը պետք է դիտվի հիվանդություն , իսկ վճարովի սեքսուալ ծառայությունները չպետք է դիտվեն  պատժելի գործողություն, և նրանց պետք չէ մղել քրեկան հետապնդման դաշտ կառավարելի չդառնան քրեական կազմակերպված խմբավորումների ձեռքին, չդառնան ներքին թրաֆիկինգի զոհ, պետք է պետական ճիշտ քաղաքականություն վարել: Իսկ ինչ վերբերվում է հասարակության կողմից վերաբերմունքի բացասական լինելը այս կամ այն երևույթի նկատմամբ հիմնված է բացառապես ֆոբիանեորով կամ ստերիոտիպներով, որոնց հիմքում չկա գիտելիքը. այսինքն հանրային իրազեկվածությունը տարբեր երևույթների նկատմաբ՝ պետք է բարձրացնել, որպեսզի կարողանա իրական կարծիք և գնահատական տալ, ցնդաբանության ժանրից դուրս» :

Նյութի աղբյուրը ՝ Politik.am

Comments

comments