Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է 450 կրակոց

27 0

Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց: Հյուսիսարևելյան /Մարտակերտ/ պաշտպանական հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /2 արկ/: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան կրակոցների, շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ շփման գծում իրադրությունը հանգիստ է:

Comments

comments

Related Post

«Բարսելոնա»-ի բացառիկ ցուցանիշը

Posted by - Monday January 15th, 2018 0
«Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում 4:2 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադ»-ին: Կատալոնացիները անպարտելի խաղերի շարքը Իսպանիայի առաջնությունում հասցրին 19-ի: Եվրոպական թոփ…

Ռիկի Մարտինն ու նրա հայկական արմատներով ամուսինն առաջին անգամ ներկայացել են հանրությանը՝ ամուսնության մասին լուրերից հետո

Posted by - Friday January 12th, 2018 0
Չորս օր առաջ Ռիկի Մարտինը «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության արարողությանը ներկայացել էր իր հայկական արմատներով բոյֆրենդի՝ Ջվան Յոսեֆի հետ (Ռիկին անցած…