56 միլիոն դոլար` Հայաստանից Հյուսիսային Օսեթիա

39 0

Politik.am-ը գրում է.

Մինչ հայրենի իշխանությունները ներդրումներ են փնտրում Հայաստանի տնտեսությանը նորից կյանք տալու համար, հայակական ընկերությունները միլիոնավոր դոլարներ են ներդնում, այլ երկրներում: Հայկական «Սպայկա» ընկերությունը  մոտ 56 մլն դոլար կներդնի Հյուսիսային Օսեթիայում. խնձորի այգիներ կհիմնվեն, նաև պահեստ է կառուցվելու:

Հյուսիսային Օսեթիայի հանրապետության նախագահ Վյաչեսլավ Բիտարովի հետ հանդիպման ժամանակ «Սպայկայի» գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը նշել է, որ Հայաստանում ջերմոցային արտադրության լավ փորձ կա, ընկերությունը կապահովվի 300 մշտական աշխատատեղ, լրացուցիչ կներգրավվի 700 մարդ: Նախագահը ողջունել է ներդրումների առաջարկությունը: Այս մասին ասվում է Հյուսիսային Օսեթիայի նախագահի պաշտոնական կայքում:

Ընկերության, այս քայլը հստակ գնահատական է կառավարության գործունեության անարդյունավետությանը: Հասկանալի է, որ եթե Հայաստանում լինեյին բարենպաստ պայմաններ, ապա այդ ներդրումները կգային կմնային Հայաստանում: Ֆինանսական այս արտահոսքը ի ցույց է տնում մեր երկրի տնտեսական համակարգի թշվառությունը:

«Սպայկա» ընկերության մասին

Հայաստանի առաջատար բեռնափոխադրող «Սպայկա» ընկերությունը թարմ մրգի և բանջարեղենի արտահանմամբ, վաճառքով սկսել է զբաղվել 2007 թվականից` արտահանումներ կատարելով դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա: Այնուհետև 2009 թվականին ստեղծվեց «Արարատֆրուտ» ապրանքանիշը, որը տարիների ընթացքում դարձավ հայկական անուշահամ մրգի և բանջարեղենի այցեքարտը:

2015 թվականին կոմպոտների և հյութերի, պահածոների նոր արտադրության ներդրման շնորհիվ, «Սպայկան» նախատեսում է մթերել և իրացնել տարեկան 20,000 տոննա գյուղմթերք: Արտադրության տարեկան  արտադրական ծավալը  կազմում է 42 մլն. տարա:

Ընկերության շարժակազմը համալրված է հանրահայտ VOLVO մակնիշի ավելի քան 200 փոխադրամիջոցներով: 2016 թվականին գործարկվեց շուրջօրյա VOLVO տեխսպասարկման կենտրոնը: Բացի այդ, «Սպայկա» ընկերությունը VOLVO, CARRIER TRANSICOLD, KRONE, SHMITZ CARGOBULL ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորն է Հայաստանում:

Նյութի աղբյուրը ՝ politik.am

Comments

comments

Related Post

Հայաստանի ոռոգման ջրերի ամբողջ տնտեսությունը ևս կարող է սեփականաշնորհվել և անցնել Սամվել Կարապետյանի վերահսկողության տակ

Posted by - Thursday January 11th, 2018 0
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ոռոգման ջրերի ամբողջ տնտեսությունը ևս կարող է սեփականաշնորհվել և անցնել Սամվել Կարապետյանի վերահսկողության տակ: Դա…

Քննարկվում է Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը. Politik.am

Posted by - Wednesday January 10th, 2018 0
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանությաննախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Մեր աղբյուրները հայտնում են,…