Հայաստան բենզին ներկրողների ցանկում հոկտեմբեր ամսից ավելացել է եւս մեկը՝ «Մաքս պետրոլ»-ը, գրում է replik.am-ը:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում այս կազմակերպությունը գրանցվել է 2016 թվականի սեպտեմբերի 5-ին, այն ժամանակ, երբ խոսվում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին եւ նոր կառավարություն ղեկավարի ամենահավանական թեկնածուն էր համարվում Կարեն Կարապետյանը:

«Մաքս պետրոլ»-ի միակ հիմնադիրը Պատրիկ Աճեմյանն է, որն իր աշխատանքային ուղին սկսել է «Հերմես» ՓԲԸ-ից՝ աշխատելով որպես  ֆինանսական գծով տնօրեն (2002 թ.): 2002 թվականից առ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսական» ֆակուլտետի «Ֆինանսներ» ամբիոնի ասիստենտ է: 2004-2005 թվականներին էլ աշխատել է ՀԷՑ-ում:

Պարզվում է, Պատրիկ Աճեմյանը «Մաքս պետրոլ»-ը հիմնադրել եւ գրանցել է այն վայրում, որտեղ ապրում է: Այսինքն՝ իր տանը, քանի որ ՓԲԸ-ի վկայականում կազմակերպության գործունեության իրականացման հասցեն նա նշել է նույն վայրը:

Նյութի աղբյուրը ՝ replik.am

Comments

comments