ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի սեփական ընկերությունը (Trump Organization) դադարեցնում է Ադրբեջանում իրականացվող նախագծերի լիցենզավորված պայմանագրերը, գրում է Nyut.am-ը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Trump Organization-ի փոխնախագահի փոխանցմամբ`Թրամփի այս որոշումը պայմանավորված է նրանով, որ  նորընտիր ԱՄՆ նախագահը 2017 թվականի հունվարի 20-ին կայանալիք նախագահական երդմնակալությունից առաջ ցանկանում է խուսափել բիզնես շահերի եւ իր քաղաքական դերի հնարավոր հակասություններից:

Բաքվի կենտրոնում գտնվող  Trump Tower անվանումը կրող 33 հարկանի  հյուրանոցի շինարարական աշխատանքները ավարտվել են դեռեւս 2015 թվականին, սակայն հյուրանոցի բացումը չէր կատարվել:

Նյութի աղբյուրը ՝ Nyut.am

Comments

comments