Հայաստանն օրեցօր գնալով ավելի շատ է դատարկվում, և մոտ ապագայում երկիրը կվերածվի խխունջի դատարկ պատյանի: Այս մասին Nouvelles d’Armenie թերթին տված հարցազրույցում ասել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: «Ո՞ւմ է դա ձեռնտու: Ընդամենը 3 հարուստ խուլիգանի՞:

Երեք մաֆիոզի՞: Իսկ ո՞ւր մնացին  ողջ աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած հարյուրավոր աղքատ մարդիկ… Այդ ամենն ինձ անհանգստացնում է: Եվ այդ ամենից հետո որոշները դեռ կպչում են «ցեղասպանություն» տերմինից, որը հերքում է Թուրքիան… Հայաստանը լուրջ վտանգի մեջ է   գտնվում, իսկ մարդիկ դեռևս կպչում են «ցեղասպանություն» բառին: Ես չեմ հասկանում, թե դա ինչով կօգնի երկրի առաջընթացին: Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանությունը: Ու՞ր են բոլոր նրանք, ովքեր քննադատում են ինձ այս մտքերի համար: Ի՞նչ են անում նրանք Հայաստանին օգնելու   համար»,- հայտարարել է Ազնավուրը:

Շանսոնյեն ընդգծել է, որ ինքը քաղաքական գործիչ չէ ու քիչ բան է հասկանում այդ ամենից, սակայն կարծում է, որ «դժբախտ երկրից մնացել է միայն փոքրիկ մի կտոր, որը երկրորդ անգամ է մահանում»:

«Ես ցանկանում եմ, որ Հայաստանում ինչ-որ մի բան իմ   ժողովրդի համար արվի, ժողովրդի, որը հետզհետե մահանում է: Ինչքան են նրանք մնացել: Ինձ ասում են` 2.3 միլիոն, իշխանությունները պնդում են, որ 3.6 միլիոն, սակայն դա սուտ է: Կարճ ժամանակ անց այդ թիվը կհասնի 1.8 միլիոնի, այնուհետև 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի   ձեռքում:  Ո՞ւմ վրա ենք մենք հույս դնելու մեր երկրի բարեկեցության համար, չինացիների՞:

Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հայ հարցադրի ինքն իրեն, թե ինչ է նա անում իր պապերի հողի համար, և կհասկանա, որ ոչինչ»,- ասել է նա:

 

Նյութի աղբյուրը ՝ orecor.ru

Comments

comments