ՊՍԺ նաղագահ կարող է դառնալ Նիկոլյա Սարկոզին

Posted by - Saturday December 17th, 2016

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին կարող է դառնալ ՊՍԺ-ի նախագահ։ Ֆրանսիական մամուլի տեղեկությունների համաձայն՝ ՊՍԺ-ի սեփականատեր Քաթարի շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանին առաջարկել է Սարկոզիին դառնալ ակումբի տնօրեն։ Այդ մասին կհայտարարվի հունվարի սկզբին։ Նշենք, որ Սարկոզին ՊՍԺ-ի վաղեմի երկրպագու է։ Նա հաճախում է ակումբի տնային հանդիպումներին։ Նյութի աղբյուրը ՝ mamul.am

Թե ով է բենզինի նոր ներկրողը.

Posted by - Saturday December 17th, 2016

Հայաստան բենզին ներկրողների ցանկում հոկտեմբեր ամսից ավելացել է եւս մեկը՝ «Մաքս պետրոլ»-ը, գրում է replik.am-ը: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում այս կազմակերպությունը գրանցվել է 2016 թվականի սեպտեմբերի 5-ին, այն ժամանակ, երբ խոսվում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին եւ նոր կառավարություն ղեկավարի ամենահավանական թեկնածուն էր համարվում Կարեն Կարապետյանը: «Մաքս պետրոլ»-ի միակ հիմնադիրը Պատրիկ Աճեմյանն է, որն

Հայտնի հայերից ովքեր էին ներկա ադրբեջանցի լրագրողուհու հարսանիքին.

Posted by - Saturday December 17th, 2016

https://www.youtube.com/watch?v=Bnterb6sSIU   Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, տեղի է ունեցել ազգությամբ ադրբեջանցի, Ռուսական առաջին ալիքի հայտնի մեկնաբան Իռադա Զեյնալովայի ամուսնությունը նույն հեռուստաընկերության զինվորական մեկնաբան Ալեքսանդր Եվստիգնեևի հետ գրում է Asekose.am – ը: Զույգը մինչև վերջին օրը գաղտնի է պահել իրենց ամուսնությունը և այն վայրի անունը, որտեղ որ անց է կացվել հարսանեկան խնջույքը: Հատկանշականն այն է, որ Իռադայի

Թրամփի ընկերությունը հրաժարվում է Ադրբեջանում իրականացվող նախագծերից

Posted by - Saturday December 17th, 2016

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի սեփական ընկերությունը (Trump Organization) դադարեցնում է Ադրբեջանում իրականացվող նախագծերի լիցենզավորված պայմանագրերը, գրում է Nyut.am-ը: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Trump Organization-ի փոխնախագահի փոխանցմամբ`Թրամփի այս որոշումը պայմանավորված է նրանով, որ  նորընտիր ԱՄՆ նախագահը 2017 թվականի հունվարի 20-ին կայանալիք նախագահական երդմնակալությունից առաջ ցանկանում է խուսափել բիզնես շահերի եւ իր

Հրդեհ Գ. Նժդեհի փողոցում

Posted by - Saturday December 17th, 2016

Դեկտեմբերի 17-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում` ավտոտնակից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տնակում (7 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.26-ին, մարվել՝ 13.34-ին: Այրվել են կենցաղային իրեր և տնակի ներսի երեսպատումը: Նյութի աղբյուրը ՝ shabat.am

Սամվել Ալեքսանյանը հնգյակում չկա. «ՀԺ»

Posted by - Saturday December 17th, 2016

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը զգալիորեն ավելի քիչ հարկ կվճարի, քան անցած տարի: «Ալեքս Գրիգ» ընկերությունը չի ներառվի նույնիսկ խոշորագույն 5 հարկատուների ցանկում: Երեկ ՊԵԿ խոշոր հարկատուների տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը թվարկել է այն տնտեսվարողներին, որոնք կկազմեն այդ հնգյակը: Դրանք են «Գազպրոմ Արմենիան», «ՀԷՑ»-ը, «Գրանդ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին.

Posted by - Saturday December 17th, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, ամենայն բարիք և մեծագույն հաջողություններ աշխարհում խաղաղության ամրապնդմանն ուղղված վճռական ջանքերում, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Նյութի աղբյուրը ՝ Tert.am

Մխիթարյանը հաջորդ շաբաթ կխաղա.

Posted by - Saturday December 17th, 2016

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել: Տեսանյութում Հենրիխ Մխիթարյանի մասին ասվում է, որ հայ կիսապաշտպանը պատրաստ կլինի դեկտեմբերի 26-ին կայանալիք Անգլիայի առաջնության 18-րդ տուրի «Սանդերլենդի» դեմ խաղին:

Հայաստանը ղեկավարում են 3 մաֆիոզներ. Շառլ Ազնավուր

Posted by - Saturday December 17th, 2016

Հայաստանն օրեցօր գնալով ավելի շատ է դատարկվում, և մոտ ապագայում երկիրը կվերածվի խխունջի դատարկ պատյանի: Այս մասին Nouvelles d’Armenie թերթին տված հարցազրույցում ասել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: «Ո՞ւմ է դա ձեռնտու: Ընդամենը 3 հարուստ խուլիգանի՞: Երեք մաֆիոզի՞: Իսկ ո՞ւր մնացին  ողջ աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած հարյուրավոր աղքատ մարդիկ… Այդ ամենն ինձ անհանգստացնում է: Եվ այդ

«Հայկական վերածնունդը» ընտրություններին միայնակ կմասնակցի

Posted by - Saturday December 17th, 2016

«Հայկական վերածնունդը» չնայած դեռ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշում չի կայացրել, սակայն չի խախտի ավանդույթը և ընտրություններին կմասնակցի առանց որևէ ուժի հետ դաշինք կազմելու: Այդ մասին Tert.am -ի հետ զրույցում ասել է  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Նյութի աղբյուրը ՝ Tert.am