Ըմպելիք, որով կարելի է սպանել քաղցկեղը և ՄԻԱՎ-ը. գիտնականներ

16 0

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են կանաչ թեյի օգտակար հատկությունները, ինչը հնարավորություն է տվել բուժիչ միացություններ հայտնաբերել քաղցկեղի և ՄԻԱՎ-ի դեմ: Կլինիկական փորձարկումներն արդեն հուսադրող արդյունքներ են ունեցել: Ուրախացնող է, որ հայտնաբերված նյութերը նույնիսկ մեծ քանակությամբ ոչ մի կողմնակի ազդեցություն չեն ունենում: Գիտնականներն իրենց բացահայտած տեղեկությունները հրապարակել են Journal of Clinical Oncology պարբերականում: Հակաօքսիդանտի ազդեցությունը ստուգել են նախ լաբորատոր կենդանիների, ապա 33 լեյկեմիայով հիվանդների վրա: Մեկ ամիս հիվանդներն ընդունել են կանաչ թեյի 400-2000 մգ բաղադրիչով պատիճներ: Արդյունքում հիվանդների մեկ երրորդի դեպքում լիմֆոցիտների (իմունային համակարգի բջիջներ) թիվն ավելացել է ավելի քան 20%-ով, իսկ մեծացած ավշահանգույցները կրկնակի նվազել են:   Գիտնականները չեն բացառում, որ նույն կերպ EGCG-ն կարող է ազդել վարակների, օրինակ՝ ՄԻԱՎ-ի վրա:

Նյութի աղբյուրը ` shabat.am

Comments

comments

Related Post

Լարսը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Posted by - Wednesday January 17th, 2018 0
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,…

«Բարսելոնա»-ի բացառիկ ցուցանիշը

Posted by - Monday January 15th, 2018 0
«Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում 4:2 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադ»-ին: Կատալոնացիները անպարտելի խաղերի շարքը Իսպանիայի առաջնությունում հասցրին 19-ի: Եվրոպական թոփ…