Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել չինական ակումբները: Ամռանը, երբ Իբրահիմովիչը ազատ գործակալի կարգավիճակ ուներ, Չինաստան տեղափոխվելու համար նրան առաջարկում էին 66 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ, բայց ֆուտբոլիստն ընտրեց Անգլիայի Պրեմիեր լիգան: «Daily Mail»-ի փոխանցմամբ Չինաստանում Իբրահիմովիչի տարեկան աշխատավարձը կարող է կազմել 143 միլիոն եվրո:

Նյութի աղբյուրը ` shabat.am

Comments

comments