Սիլվեստր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից

Posted by - Monday December 19th, 2016

Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեն հայտնել է, որ չի ղեկավարի ԱՄՆ Արվեստի և հումանիտար գիտություննեի ազգային հիմնադրամը։ Դրա փոխարեն դերասանը նախընտրում է աշխատել վետերանների հետ; Այս մասին տեղեկացնում  է Variety-ն։ Նյութի աղբյուրը ՝ shabat.am

Մայրաքաղաքի տոնական լույսերը կմիացվեն այսօր՝ ժամը 19:00-ին

Posted by - Monday December 19th, 2016

Այսօր բոլոր վարչական շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ, որոնց մեկնարկը կազդարարվի այսօր երեկոյան` ժամը 19:00-ին լույսերի միացմամբ:  

Աշխատանքային առաջին շաբաթը՝ առանց Արմեն Երիցյանի

Posted by - Monday December 19th, 2016

ԱԻ նախարար ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանն այսօր վարեց ամենշաբաթյա խորհրդակցությունը: Մեկնարկին աշխատակազմը մեկ րոպե լռությամբ հարգել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը: Աշխատանքային առաջին շաբաթը սկսելով առանց նախարար Երիցյանի՝ Հ. Մխիթարյանը հորդորել է ի հիշատակ նախարարի և հանուն նրա կառուցած արտակարգ իրավիճակների նախարարության շարունակել նույն գործելաոճը, աշխատել առավել զգոն: Նյութի աղբյուրը ՝ panorama.am

Սեյրան Օհանյանը կհայտարարի քաղաքականություն մուտք գործելու մասին. Վիկտոր Դալլաքյան

Posted by - Monday December 19th, 2016

Այսօր տեղի ունեցած ասուլիսում Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց. «Ես տեղյակ եմ նրա ծրագրերին, և նա առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ և կտեղեկացնի իր ծրագրերի ու այն մասին, որ մուտք է գործելու քաղաքականություն։ Դալլաքյանը նաև շեշտեց, որ ինքը և Սեյրան Օհանյանը համագործակցելու են։ Նյութի աղբյուրը ՝ panorama.am

Oդի ջերմաստիճանը հանրապետությունում կլիմայական նորմայից ցածր է 10-15 աստիճանով. Գագիկ Սուրենյան

Posted by - Monday December 19th, 2016

Անցած գիշեր ունեցել ենք խիստ ցածր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցել է այս օրերին երբևիցե գրանցված բացարձակ նվազագույն արժեքները: Այսպես, Աշոցք -33, Գյումրի, Ծաղկահովիտ -30, Հրազդան, Ապարան -28, Տաշիր, Գավառ, Ստեփանավան -25…-26, Արարատյան դաշտ -19….-22, Երևանի ցածրադիր գոտում -20…-21, Բարձրադիր գոտում -16…-18 աստիճան ցուրտ: Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կլիմայական նորմայից ցածր է 10-15 աստիճանով: