Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները ֆիքսվել են «Դողան» գործակալության տեսախցիկի կողմից։

Տեսագրության մեջ երեւում է, որ դեսպանին սպանելուց հետո Մեւլութ Մերթը ատրճանակավո այս ու այն կողմ է նայում, իսկ ներկաները արագ լքում են սրահը։ Տեսագրության վերջում պայթյուն է հնչում։

Նշենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։  Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։ Դեպքից հետո ձերբակալվել են 5 հոգի, այդ թվում մարդասպանի մայրը, հայրը, քույրն ու եւս երկու հոգի։

 

Նյութի աղբյուրը ՝ news.am

Comments

comments