Սերժ Սարգսյանը նոր նշանակում է կատարել

Posted by - Wednesday December 21st, 2016

Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետը` որոշում եմ. Ներսես ԵՐԻՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Ցրտի ռեկորդը. Գագիկ Սուրենյան

Posted by - Wednesday December 21st, 2016

Անցած գիշեր Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը հասավ -22 աստիճանի, որը -6.4 աստիճանով գերազանցեց 1971 թվականին գրանցված ռեկորդը՝ -15.6 աստիճանը:

Պետրոս Ղազարյանն այլեւս չի վերադառնա աշխատանքի. նրան կփոխարինի Նվեր Մնացականյանը. «Ժամանակ»

Posted by - Wednesday December 21st, 2016

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից: Թեեւ նա երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արձակուրդ է, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանն այլեւս չի վերադառնա աշխատանքի: Նյութի աղբյուրը ՝ shabat.am

Ռուբիկ Հակոբյանը կարող է զրկվել անձեռնմխելիությունից.

Posted by - Wednesday December 21st, 2016

Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից լրագրող Վահե Մակարյանին հարվածելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից: Նյութի աղբյուրը՝  politik.am

Օբաման հաքերային հարձակման պատճառով զանգել է Մոսկվա.

Posted by - Wednesday December 21st, 2016

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախագահական ընտրությունների ժամանակ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև թեժ գծով զանգահարել է Կրեմլ և Ռուսաստանին զգուշացրել չմիջամտել նախագահական ընտրություններին :Այս մասին հաղորդում է NBC-ն՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրին: Նյութի աղբյուրը ՝ politik.am

Մոդել-Դերասան Գրիգը Արտասովոր Սանտայի Կերպարով /ՖՈՏՈՇԱՐՔ/ 16+

Posted by - Wednesday December 21st, 2016

Դերասան-մոդել Գրիգ Գզրարյանը ամանորին ընդառաջ յուրահատուկ ֆոտոշարքով է հանդես եկել: ,,Grig fitnes,,-ի մարզիչը այս ֆոտոշարքում յուրովի է ներկայացրել իր մկանոտ մարմինը: Գեղեցիկ այս ֆոտոշարքը իրականացրել է, լուսանկարիչ՝ Աշոտ Ագոյանը: Սանտան անակնկալներ է խոստանում 2017-ին, նոր ֆոտոշարքերի և կերպարների տեսքով: Նա նաև 2017-ին գեղեցիկ անակնկալ կմատուցի ,,Grig fitnes,, նախընտրողների համար, բայց դեռ չի ցանկանու մբացել գաղտնիքը,

Վիգեն Սարգսյանը հնարավոր է համարում ռազմական գործողությունների վերսկսումը.

Posted by - Wednesday December 21st, 2016

ՀՀ  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Лентa.ру-ին, որի շրջանակում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը: Պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին` Վիգեն Սարգսյանը նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է: «Այս տարվա ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ավանտյուրայի դիմեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որը տապալվեց: Այժմ մենք մեր աշխատանքը կառուցում ենք այն վարկածի վրա, որ ռազմական գործողությունները

Եթե չես ուզում ինձ հետ խնդիրներ ունենալ, բանանը չպիտի շուկա մտնի. զանգ ԴԱՀԿ նախկին պետից. «Ժողովուրդ»

Posted by - Wednesday December 21st, 2016

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտնեց՝ Ռուսաստանի Դաշնությունից բանան ներկրելու փորձ կատարած գործարարը անհայտ անձանց կողմից ՀՀ տարածքում խոչընդոտների է բախվել:«Ժողովուրդ» օրաթերթին միջադեպից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, տնտեսվարողը հենց մաքսատանը «առեղծվածային» զանգ է ստացել, թե եթե չես ուզում ինձ հետ խնդիրներ ունենալ, բանանը չպիտի շուկա մտնի.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանեց Հայաստան

Posted by - Wednesday December 21st, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Հանրապետության Նախագահը: Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: