«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Արմենակյան առաջին զանգվածում դանակահարվել է երեք անչափահաս: Իսկ ինչն է եղել միջադեպի պատճառը, եւ ովքեր էին կիզակետում: «Ժողովուրդ»-ին կատարվածի շուրջ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, տղայական «ռազբորկան» վերածվել է թեժ վիճաբանության, որն էլ արյունալի եզրահանգում է ունեցել: Դեռեւս անհայտ հարցի շուրջ վիճաբանել են իրենց թաղամասում վարձով բնակվող 22-ամյա մի երիտասարդի հետ: Նրան շրջապատում Շեկո են ասում, եւ որոշ տեղեկությունների համաձայն` նա է եղել 16-ամյա տղաներին դանակահարողը: Մալաթիա-Սեբաստիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երիտասարդն այս պահին հետախուզման մեջ է գտնվում, դեպքից անմիջապես հետո փախուստի է դիմել: Անգամ խոսվում է այն մասին, որ նա հաջողացրել է երկրից դուրս գալ: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը պատժվում է ազատազրկմամբ 5-10 տարի ժամկետով: Ընթանում է նախաքննություն:

Նյութի աղբյուրը ` hayeli.am

Comments

comments