«Սպայկա» ընկերությունը մոտ 56 մլն դոլար կներդնի Հյուսիսային Օսեթիայում. խնձորի այգիներ կհիմնվեն, նաև պահեստ է կառուցվելու: Հյուսիսային Օսեթիայի հանրապետության նախագահ Վյաչեսլավ Բիտարովի հետ հանդիպման ժամանակ «Սպայկայի» գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը նշել է, որ Հայաստանում ջերմոցային արտադրության լավ փորձ կա, ընկերությունը կապահովվի 300 մշտական աշխատատեղ, լրացուցիչ կներգրավվի 700 մարդ: Նախագահը ողջունել է ներդրումների առաջարկությունը: Այս մասին ասվում է Հյուսիսային Օսեթիայի նախագահի պաշտոնական կայքում:

Նյութի աղբյուրը ` politik.am

Comments

comments