Այսօր Ստամբուլում ձերբակալվել է Մեջլիսի փոխխոսնակ, քրդամետ պատգամավոր Փերվին Բուլդանը, հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը՝ հղում անելով Բուլդանի Twitter-ի պաշտոնական էջին:

Հիշեցնենք, որ վերջերս Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ավելի քան 10 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

Նյութի աղբյուրը ` politik.am

Comments

comments