Դեկտեմբերի 20-ին, ժամը 9-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ անհայտ անձը հարվածել էր աշխատակցուհու գլխին և ձեռքից բացահայտ հափշտակելով պարկը, որի մեջ եղել էր 7.000.000 դրամին համարժեք գումար, դիմել էր փախուստի: Ձեռնարկված հետագա միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել կողոպուտը կատարած Ալբերտ Վանյանի հանցընկերը՝ 1990 թ. ծնված Ալբերտ Աղաջանյանը, ներկայացրել հափշտակված գումարը և տվել խոստովանական ցուցմունք: Ալբերտ Վանյանը և Ալբերտ Աղաջանյանը ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է:

Նյութի աղբյուրը ` shabat.am

Comments

comments