NewsBook-ը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանին խնդրեց մեկնաբանել՝ արդյո՞ք Օհանյանը կարող է պայքարել Սերժ Սարգսյանի իշխանության դեմ: «Իրականում Սերժ Սարգսյանի դեմ ոչ ոք չի կարող պայքարել: Նրանք, ովքեր երկար ու ձիգ տարիներ պետական պաշտոններ են զբաղեցրել և այսօր արդեն այդ պաշտոնին չեն, փորձում են ընդդիմություն ձևանալ և պայքարել Սերժ Սարգսյանի դեմ: Նրանք, ովքեր կպայքարեն Սերժ Սարգսյանի դեմ, շատ շուտով մոխիր են դառնալու և՛ բարոյական առումով, և՛ ներուժային առումով: Ոչ մեկ այսօր Հայաստանում չկա, որ այնքան ներուժ ունենա, որքան որ «Հայոց Արծիվներ»-ն իր բազմահազարանոց բանակով: Ես միայն խոսում եմ հասարակական դաշտում, էլ չեմ խոսում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներուժը ողջ Հայաստանում»,- ընդգծեց Խաչիկ Ասրյանը:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Comments

comments