ՊԵԿ նախագահի օգնականի մասնակցությամբ ավտովթարից վիրավորների մեջ է նաև երգիչ Սարոյի դուստրը.

19 0

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել՝ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի մասին, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 5 հոգի, որից 2-ը՝ մանկահասակ երեխաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավոր երեխաներից՝ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի 15/1 հասցեում բնակվող 3-ամյա Վիկտորիա Սարոյի Թովմասյանը՝ հանրությանը հայտնի, սիրված ու ճանաչված երգիչ Սարոյի աղջիկն է, իսկ վրավորներից մեկը եղել է երգչի կնոջ քույրը՝ իր երեխայի հետ:

SHAMSHYAN.com– ը հայտնում է, որ վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Է. Բադալյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 27-ամյա Տաթևիկ Կարապետյանը, 31-ամյա Մարիամ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 3-ամյա Վիկտորիա Թովմասյանը և 5-ամյա Արթուր Կարապետյանը՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուրը ` SHAMSHYAN.com

 

Comments

comments

Related Post

Լարսը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Posted by - Wednesday January 17th, 2018 0
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,…

«Բարսելոնա»-ի բացառիկ ցուցանիշը

Posted by - Monday January 15th, 2018 0
«Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում 4:2 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադ»-ին: Կատալոնացիները անպարտելի խաղերի շարքը Իսպանիայի առաջնությունում հասցրին 19-ի: Եվրոպական թոփ…