Նշանակություն չունի, որ ակումբն ինձ ձեռք է բերել 40 միլիոն ֆունտ ստերլինգով․ Հենրիխ Մխիթարյան

42 0

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս է հայտնել, որ 2017 թվականին անգլիական ակումբը կնվաճի տիտղոսներ:

«Մանչեսթեր Յունայթեդին» մաղթում եմ, որ տարին հնարավորինս հաջողակ լինի թիմի, խաղացողների եւ երկրպագուների համար: Հուսով եմ, որ կլինի հրաշալի մրցաշրջան եւ կնվաճենք տիտղոսներ: Այժմ մենք հետ ենք առաջատարներից, բայց շարունակում ենք պայքարել: Կփորձենք ցուցադրել մեր լավագույն խաղը եւ հայտնվել լավագույն քառյակում: Իսկ Եվրոպայի լիգայում կձգտենք գնալ հնարավորինս հեռու»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Նշանակություն չունի, որ ակումբն ինձ ձեռք է բերել 40 միլիոն ֆունտ ստերլինգով: Ես գիտեի, որ տեղս ապահովագրված չէ մեկնարկային կազմում: Եթե նույնիսկ ընտրել են քեզ, դու կարող ես չխաղալ յուրաքանչյուր խաղում՝ կախված թիմի տակտիկական սխեմայից»,- ասել է Մխիթարյանը:

Նյութի աղբյուրը ՝

Comments

comments

Related Post

«Բարսելոնա»-ի բացառիկ ցուցանիշը

Posted by - Monday January 15th, 2018 0
«Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում 4:2 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադ»-ին: Կատալոնացիները անպարտելի խաղերի շարքը Իսպանիայի առաջնությունում հասցրին 19-ի: Եվրոպական թոփ…