Հայկական կողմը երեք զոհ ունի. մեկ ադրբեջանցի դիվերսանտի դիակ հայկական կողմում է

35 0

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քիչ առաջ  Lragir.amի թղթակցին տեղեկացրել է, որ Չինարի գյուղից հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն փորձի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ՝ երկու զինվոր և մեկ սպա:

Ըստ նախնական տեղեկությունների, զինվորները լվացվելիս են եղել, երբ կատարվել է հարձակումը: Սպան շտապել է նրանց օգնության, սակայն զոհվել է հակառակորդի գնդակից:

Մարտերի արդյունքում ադրբեջանական կողմի կորուստների մասին առայժմ տեղեկություններ չկան: Մեկ ադրբեջանցի դիվերսանտի դիակ հայկական կողմում է:

Նյութի աղբյուրը ՝ politik.am

Comments

comments

Related Post

Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված ոստիկանը ևս մահացավ

Posted by - Tuesday January 9th, 2018 0
Քիչ առաջ մահացել է Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում խոշոր ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած, ՃՈ ծառայող Խաչիկ…