Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի մասին՝ թեյի սեղանի շուրջ: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Վարչապետը նշել է, որ ժողովուրդը հպարտանում է մեր զինվորներով, ովքեր պատվով եւ պատասխանատվությամբ են պաշտպանում մեր պետական սահմանները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ զինվորները միշտ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում:

Նյութի աղբյուրը ` NEWS.am

Comments

comments