Վարչապետն այցելել է մարտական հենակետ

39 0

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի մասին՝ թեյի սեղանի շուրջ: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Վարչապետը նշել է, որ ժողովուրդը հպարտանում է մեր զինվորներով, ովքեր պատվով եւ պատասխանատվությամբ են պաշտպանում մեր պետական սահմանները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ զինվորները միշտ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում:

Նյութի աղբյուրը ` NEWS.am

Comments

comments

Related Post

Լարսը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Posted by - Wednesday January 17th, 2018 0
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,…

«Բարսելոնա»-ի բացառիկ ցուցանիշը

Posted by - Monday January 15th, 2018 0
«Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում 4:2 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադ»-ին: Կատալոնացիները անպարտելի խաղերի շարքը Իսպանիայի առաջնությունում հասցրին 19-ի: Եվրոպական թոփ…