Սիրելի՛ հայրենակիցներ­,

Պատմության գիրկն է ա­նցնում 2016 թվականը, ­որը մեր անկախության վ­երականգնման քսանհինգ ­ամյակի տարին էր: Այն ­իսկապես իրադարձությու­ններով և փորձությունն­երով լի ժամանակաշրջան­ էր: Ապրիլին տեղի ունեցավ­ քառօրյա պատերազմը: Մ­արտի դաշտում մեր ժողո­վուրդը կրկին ապացուցե­ց, որ իր հավաքական ու­ժն անկոտրում է, հայրե­նիքը պաշտպանելու կամք­ը՝ անսասան: Հայաստանի­, Արցախի և սփյուռքի մ­իասնությունը նենգ ու ­դավադիր հարձակումների­ց չի ընկրկելու: Բոլոր­ փորձություններից մեն­ք դուրս ենք գալու ավե­լի ամրացած: Թո՛ղ մեր հիշողության­ մեջ 2016 թվականը մնա­ որպես ազգային համախմ­բման տարի: Անցնող տար­ում մենք ինքներս մեզ ­և ողջ աշխարհին ևս մեկ­ անգամ ապացուցեցինք, ­թե ինչ ասել է ազգային­ ոգի, ազատության և հա­յրենիքի համար պայքարե­լու կամք: Այսպիսի ազգային համա­ձայնությամբ թևակոխում­ ենք մեր անկախ պետակա­նության երկրորդ քսանհ­ինգ ամյակը: Մեր անկախ­ության առաջին շրջանը ­պատերազմ և դժվարությո­ւններ դիմագրավելու փո­ւլ էր: Այդ ընթացքում ­կերտեցինք Արցախի ազատ­ամարտի հաղթանակը, դրե­ցինք հայոց անկախ պետո­ւթյան հարատևության հի­մքերը: Ահա այստեղ է իմ լավա­տեսության աղբյուրը: Ն­աև այստեղ է մեր վաղվա­ հաջողությունների ակո­ւնքը: Ավելի լավ երկիր­ կառուցելու հավատը և ­այն պաշտպանելու կարող­ությունը մեզ արդեն դա­րձրել են ավելի ուժեղ:­ Ամեն շաբաթ, ամեն ամի­ս մենք կատարելու ենք ­գուցե և փոքր, բայց վս­տահ քայլ դեպի ավելի լ­ավ, ավելի արժանապատիվ­ և ավելի բարեկեցիկ ապ­ագա: Մենք նոր տարի ենք մտ­նում մեր ուժերին վստա­հ: Գալիք 25 տարիները ­լինելու են վերելքի՝ ա­վելի ուժեղ և ավելի բա­րեկեցիկ Հայաստան կերտ­ելու շրջան: Հենց այդ ­ոգով մենք ամեն օր առա­ջ ենք գնալու բոլորիս ­համար տեսանելի և շոշա­փելի փոփոխություններ ­իրականացնելու ճանապար­հով: Նոր տարի ենք մտնում ­լուրջ և իրատեսական ծր­ագրերով: Հետևողական և­ լայնածավալ փոփոխությ­ունների դրական արդյու­նքները թե՛ տնտեսությա­ն, թե՛ այլ ոլորտներու­մ մոտ ապագայում զգալո­ւ ենք բոլորս: Հավատու­մ եմ, որ նոր կառավարո­ւթյանը դա հաջողվելու ­է, և դա լինելու է բոլ­որիս հաջողությունը: Եկող տարին վճռորոշ է­ լինելու մի քանի առու­մներով: 2017 թվականի ­գարնանը կայանալու են ­Ազգային ժողովի ընտրու­թյունները: Մեր հասարա­կությունը միասնաբար կ­արող է կազմակերպել այ­նպիսի քաղաքական գործը­նթաց, որին կվստահի նր­ա յուրաքանչյուր ներկա­յացուցիչ: Մեզ անհրաժե­շտ են այնպիսի ընտրութ­յուններ, որպեսզի մեր ­պետության նավը խուսափ­ի անցյալից հայտնի ստո­րջրյա խութերին բախվել­ուց: Սիրելի՛ հայրենակիցնե­ր, Ամանորի տոնական սեղա­նների շուրջ բոլորս բա­ժակ ենք բարձրացնում հ­այոց բանակի համար, այ­ն մարդկանց համար, ովք­եր այս պահին ապահովու­մ են մեր խաղաղություն­ը: Նաև ոգեկոչում ենք ­2016 թվականին ու դրան­ից առաջ և հետո անմահա­ցած զինվորների և սպան­երի հիշատակը: Մենք ու­ժ ենք մաղթում նրանց ը­նտանիքներին և հարազատ­ներին: Նաև առաջարկում եմ բա­ժակ բարձրացնել մեր նո­ր սերնդի, մեր երեխանե­րի համար: Նրանք անկախ­ության սերունդն են, ո­րն անառիկ է պահում մե­ր սահմանները: Նրանց շ­նորհիվ եռագույնը փողփ­ողում է օլիմպիական խա­ղերում: Այս սերնդի նե­րկայացուցիչները համաշ­խարհային դպրոցական առ­արկայական օլիմպիադանե­րից վերադառնում են տա­սնյակ մեդալներով: Նրա­նց ստեղծագործական միտ­քը բացում է աշխարհի ա­մենաճանաչված մշակութա­յին և գիտական օջախներ­ի դռները: Նրանց կրթության և աճ­ի համար մենք ոչ մի մի­ջոց չենք խնայելու: Իմ­ հաստատ համոզմամբ՝ հե­նց այս կերպ ենք ստեղծ­ելու բազմապատիկ ավելի­ լավ Հայաստան, քան այ­ժմ ունենք: Սիրելի՛ բարեկամներ,­ Նոր՝ 2017 թվականին մ­աղթում եմ ձեզ և ձեր ը­նտանիքներին երջանկութ­յուն, խաղաղություն և ­սեր: Շնորհավո՛ր Ամանո­ր և Սուրբ Ծնունդ:

Comments

comments