Երեւանի ակումբներից մեկում հունվարի 7-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Ակապելա ակումբում մի աղջկա ու տղայի միջեւ վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Այն հնարավոր է եղել հանդարտեցնել իրավապահների միջամտությունից հետո: Իրավապահները երկուսին էլ բերման են ենթարկել ոստիկանության բաժին, ապա ստորագրությամբ բաց թողել:

Նշված դեպքով կատարվում է հետաքննություն: Մանրամասները պարզվում են:

 

Նյութի աղբյուրը ` news.am

Comments

comments