Հայաստանի հավաքականի և թուրքական «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ձմռանը կարող է տեղափոխվել այլ թուրքական ակումբ: «Բեշիքթաշի» գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը բավականաչափ խաղաժամանակ չի տրամադրում հայազգի ֆուտբոլիստին, ինչը նրան ստիպում է մտածել թիմը լքելու մասին:

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ Օզբիլիսին վարձակալելու ցանկություն են հայտնել թուրքական Սուպերլիգայում հանդես եկող «Կայսերիսպորը» և «Գազիանթեփսպորը», որոնք ընթացիկ առաջնությունում ընթանում են վտանգավոր գոտում՝ զբաղեցնելով համապատասխանաբար 16-րդ ու 17-րդ տեղերը:

Նյութի աղբյուրը ՝ Vesti.am

Comments

comments