Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին երդմնակալության արարողությունից հետո կորոշի՝ կիբերհաձակումների հետ կապված արժե՞ արդյոք պատժիչ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ, թե՞ ոչ, հայտնում է «Риа Новости»-ն:

«ԱՄՆ նորընտիր նախագահը երդմնակալությունից հետո ստիպված կլինի այս հարցով որոշում կայացնել իր անվտանգության և հետախուզության թիմի հետ»,-հայտնել է Թրամփի օգնական Քելլին Քոնուեյը:

Օգնականի խոսքով, Թրամփը կողմ է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցությանը:

Նյութի աղբյուրը ՝ Vesti.am

Comments

comments