Հունվարի 8-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 52 շենքում գտնվող «Բալդի» կոշիկի և աքսեսուարների խանութ-սրահի պահեստում այրվում է էլ. վահանակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.16-ին, մարվել՝ 15.40-ին: Պահեստում (40 քմ) այրվել են կոշիկներ և մալուխներ:

«Բալդի» խանութ-սրահները պատկանում են ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին: Վերջինիս ամենահայտնի բիզնեսը «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցն է:

Նյութի աղբյուրը ՝ politik.am

Comments

comments