Պակիստանցի մարզիկ Ռաշիդ Նասիմը ռեկորդ է սահմանել՝ 60 վայրկյանում գլխով 43 կանաչ կոկոս կոտրելով, հայտնում է Hindustan Times պարբերականը:

Այսպիսի արդյունքի հասնելու համար Կարաչիի 30-ամյա բնակիչը վեց ամիս մարզվել է: Չնայած նա մարտարվեստով է զբաղվում, նախապատրաստվելիս չի հաջողվել վնասվածքներից խուսափել:

Սա Ռաշիդ Նասիմի սահմանած առաջին ռեկորդը չէ: Մոտ մեկ տարի առաջ նա 60 վայրկյանում գլխով 210 հունական ընկույզ է կոտրել:

Նյութի աղբյուրը ՝ NEWS.am

Comments

comments