Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ պատրաստ է «ցանկացած հարցում» բանակցել ապստամբների հետ:Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա պատրաստ է թողնել նախագահի պաշտոնը, եթե ապստամբների գլխավոր նախապայմանը լինի դա, Ասադը հայտարարել է. «Այո, սակայն իմ պաշտոնը կապված է Սահմանադրության հետ»: «Եթե ընդդիմությունը ցանկանում է քննարկել այս հարցը, ապա նրանք պետք է քննարկեն սահմանադրությունը», – ասել է նա: Ցանկացած սահմանադրական հարց պետք է դրվի հանրաքվեի, եւ ժողովուրդը պետք է ընտրի նախագահ», – ավելացրել է նա:

Նյութի աղբյուրը ՝ politik.am

Comments

comments