Գագիկ Սուրենյանը նոր պաշտոն ստացավ

36 0

Գագիկ Սուրենյանը նշանակվել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ: «Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի 18/01-Ա հրամանով 2017 թվականի հունվարի 9-ից ես` Գագիկ Սուրենյանս, նշանակվել եմ օդերևութաբանության կենտրոնի պետ: Աշխատանքիս գնահատականի համար շնորհակալություն եմ հայտնում ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանին: Իմ աշխատանքի գնահատանքը միշտ ոգևորել է ինձ և մոտիվացրել ավելի մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին: Պետական այս բարձր պաշտոնն ինձ համար որքան ոգևորող է, նույնքան էլ՝ պարտավորեցնող: Պարտավորված եմ զգում հետագայում նույնպես բարեխղճորեն իրականացնելու ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պարտականությունները՝ գիտակցելով դրա կարևորությունը պետության, հանրության և տնտեսության կայուն զարգացման, բնակչության առողջության և ունեցվածքի պաշպանության գործում»:

Comments

comments

Related Post

Լարսը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Posted by - Wednesday January 17th, 2018 0
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,…

«Բարսելոնա»-ի բացառիկ ցուցանիշը

Posted by - Monday January 15th, 2018 0
«Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում 4:2 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադ»-ին: Կատալոնացիները անպարտելի խաղերի շարքը Իսպանիայի առաջնությունում հասցրին 19-ի: Եվրոպական թոփ…