Ամանորյա եւ սուրբծննդյան ճաշկերույթներից հետո շատերն են մտահոգվում, թե օրգանիզմն ինչպես բեռնաթափեն եւ մաքրեն, որին սնունդի ավելցուկը հազիվ թե օգուտ տված լինի: Այս կապակցությամբ մի քանի խորհուրդներ տվեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը, գրում է med.news.am — ը:

Ոմանց թվում է, թե քաղցած մնալն ու բեռնաթափումը նույն բանն են: Ավելին՝ շատերը տոներից հետո բեռնաթափման լավագույն միջոցը քաղցն են համարում: Մինչդեռ ոչ բոլորին է կարելի քաղցած մնալ. դիետոլոգը նշեց, որ քաղցին կարող են դիմել միայն երիտասարդները, որոնք առողջական ոչ մի խնդիր չունեն: Իսկ մյուսների համար նույնիսկ մեկ-երկու օրով սնունդից ամբողջովին հրաժարվելը կարող է լուրջ վտանգ ներկայացնել: Այդպիսի մարդկանց խորհուրդ է տրվում սոված մնալու փոխարեն բեռնաթափման օրեր սահմանել, որոնց ընթացքում անհրաժեշտ է հրաժարվել յուղոտ, քաղցր եւ խմորային բոլոր կերակուրներից, ուտել թեթեւ, օգտակար սնունդ եւ շատ ջուր խմել: Մասնագետը նշեց, որ կարելի է նաեւ կանաչ թեյ եւ սուրճ խմել:

Նյութի աղբյուրը ՝ med.news.am

Comments

comments