Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացված աշխատակարգով շարունակել ձնամաքրման աշխատանքները: Խորհրդակցության ժամանակ նա նշել է, որ մայրաքաղաքի կենտրոնական բոլոր փողոցները մաքրված են և երթևեկելի, գրում է panorama.am-ը:

«Բայցև արձանագրում ենք, որ մասնավորապես երկրորդական շատ փողոցներում, մայթերին, գրեթե բոլոր բակերում և միջբակային տարածքներում դեռ ունենք անելիքներ: Տևական ցուրտ եղանակն էլ իր հերթին է նպաստել, որ ոչ պատշաճ իրականացված աշխատանքների արդյունքում մասնավորապես բակային տարածքներում գոյանան սառույցի շերտեր, որոնք մեծ անհարմարություններ են պատճառում մեր համաքաղաքացիներին: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքներն իրականացնող ընկերության թերի աշխատանքի արդյունք է», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նյութի աղբյուրը ՝ panorama.am

Comments

comments