Ստամբուլում մեկ տարի առաջ ստամբուլահայ տարեց զույգի դեմ ավազակային հարձակում իրականացրած 3 հայաստանցիների համար դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել, գրում է NEWS.am-ը։

Թուրքական Aksam  պարբերականի փոխանցմամբ՝  Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 7–րդ դատարանում տեղի է ունեցել 2016–ի փետրվարի 6–ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ստամբուլահայ Հակոբ Դեմիրջիի եւ Սեթա Դեմիրջիի դեմ իրականացված հարձակման ու թալանի գործով դատավարությունը։

Դատախազը կալանքի տակ գտնվող 3 մեղադրյալներ՝ Արթուր Այվազյանի, Արամ Հովհաննիսյանի ու Սերգե Միքաելյանի համար ցմահ ազատազրկում է պահանջել, իսկ ստորագրությամբ ազատ արձակված մյուս մեղադրյալների համար արդարացում է պահանջել՝ շեշտելով, որ չկան բավարար ապացույցներ։

Նյութի աղբյուրը ՝ NEWS.am

Comments

comments