Հռոմի պապը սկսում է այցը Լատինական Ամերիկա

214 0

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 15-ին սկսում է իր այցը Լատինական Ամերիկա: Այցի պշտոնական ժամանակակարգի համաձայն՝ նախ քահանայապետը կայցելի Չիլի (հունվարի 15 – 18-ը), այնուհետեւ կլինի Պերուում մինչեւ հունվարի 21-ը:

Չիլիում Ֆրանցիսկոսը մտադիր է լինել մայրաքաղաք Սանտյագոյում, Տեմուկո եւ Իկիկե քաղաքներում, հանդիպել երկրի նախագահ Միշել Բաչելետի հետ: Պերուում քահանայապետը Կլինի Լիմայում, Պուերտո Մալդոնադոյում, Տրուխիլիոյում:

Սա քահանայապետի արդեն վեցերորդ այցն է Լատինական Ամերիկայի երկրներ:

Ուշագրավ է, որ այս անգամ նա չի այցելում իր հայրենիք՝ Արգենտինա: Սակայն Չիլիի իշխանություններն ուխտավորների վիթխարի հոսք են սպասում հարեւան Արգենտինայից Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի այցի ժամանակ, ինչի առնչությամբ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկում սահմանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Comments

comments

Related Post

Սաստիկ սառնամանիքներ են գալիս Եվրոպա, իսկ ի՞նչ է կանխատեսվում Հայաստանում

Posted by - Tuesday February 20th, 2018 0
Հայպետհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը սառնամանիքներ է կանխատեսել Եվրոպայի ողջ տարածքում։ «Փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում…

ՌԴ նախագահ Պուտինը հրաժարվել է նկարահանվել իր նախընտրական տեսահոլովակներում

Posted by - Monday February 19th, 2018 0
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի մամլո քարտուղար Անդրեյ Կոնդրաշովը հայտարարել է, որ Պուտինը հրաժարվել է նախընտրական հոլովակների համար նկարահանումներից։ Ինչպես հայտնում…