Հաստատվել է ՀԿ-ների գործունեության մասին հաշվետվության օրինակելի ձեւը, հրապարակման եւ ներկայացման կարգը

Հաստատվել է ՀԿ-ների գործունեության մասին հաշվետվության օրինակելի ձեւը, հրապարակման եւ ներկայացման կարգը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (ՀՕ-173-Ն) ՀՀ օրենքի համաձայն, ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել է հասարակական կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվության օրինակելի ձեւը, հրապարակման եւ ներկայացման կարգը:

Օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ սահմանվել է տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ` բոլոր հասարակական կազմակերպությունների նկատմամբ։

Հասարակական կազմակերպությունների տարեկան գործունեության մասին հաշվետվության լրացման եւ հրապարակման էլեկտրոնային ձեւն արդեն հասանելի է ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝  (Հաշվետվական ձեւ՝ 246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության (hb))։

Կոմիտեն, միաժամանակ, տեղեկացնում է, որ այն հասարակական կազմակերպությունները, որոնք հաշվետու տարվա ընթացքում ֆինանսավորվել են հանրային միջոցներից եւ արդեն հրապարակել են իրենց 2019թ․ տարեկան գործունեության մասին հաշվետվությունը՝ ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով (Հաշվետվական ձեւ՝ 251), ապա հաշվետվության  վերահրապարակման անհրաժեշտություն չի առաջանա։