Պրեմիում դասի ֆիթնես մարզիչ Արամ Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դուք պարապում եք և ձեր մարմինը չի՞ փոխվում: Կամ արդյունքը գրեթե չի՞ երևում: Եկեք հասկանանք՝ ինչու է այդպես լինում և ինչպես ստանալ առավելագույն արդյունք մարզումներից:Մարմնի ձևափոխումը կախված է մի շարք գործոններից: Այսօր ես կնշեմ ամենագլխավորները, որոնց հետևելով ձեր մարմինը կփոփոխվի 200%-ով
Դուք քիչ եք քնում
Սկսենք ամենահասարակից. անհնար է խոսել սպորտային արդյունքների մասին, եթե դուք բավարար չեք քնում: Քնի պակասը նաև բերում է կորտիզոլի (սթրեսի հորմոնի) մակարդակի բարձրացմանը, որն էլ իր հերթին խանգարում է աճի հորմոնի արտադրմանը:
Լուծումը:
Փորձեք կենտրոնանալ այն բանի վրա, թե որքան եք քնում և պառկեք քնելու ժամանակին: Դրա համար անջատեք բոլոր գադջետները քնելուց առնվազն կես ժամ առաջ: Եվ փորձեք քնել նույն օրը, այսինքն` ոչ ուշ, քան գիշերվա 12-ը
Դուք վատ եք սնվում
Այստեղ ևս ամեն ինչ շատ պարզ է. մկանները չեն աճում, եթե դուք սննդի մեջ չեք օգտագործում բավարար քանակությամբ սպիտակուց, որը մկանային հյուսվածքի հիմնական շինանյութն է հանդիսանում:
Լուծումը:
Անհրաժեշտ է, որպեսզի օրական ընդհանուր կալորիականությունը համապատասխանի ձեր էներգասպառմանը: Յուրաքանչյուրի մոտ դա անհատական է, բայց ընտրել հնարավոր է: Կալորիաները կառուցում են 3 սնուցող էլեմենտ՝ ածխաջրեր, սպիտակուցներ և ճարպեր: Դրանք այն հիմնական բաղադրիչներն են, որոնք ապահովում են էներգիա և մատերիա՝ մարմնի նորացման համար, ինչպես նաև պահպանում են կենդանի օրգանիզմի ընդհանուր առողջությունը:
Դուք չափազանց հաճախ եք խմում
Ոչ մի վատ բան չկա երբեմն մի գավաթ գինի խմելու մեջ: Բայց պետք է հիշեք, որ եթե դուք հաճախ և շատ եք խմում, դա կարող է վնասել ոչ միայն ձեր ուղեղին և լյարդին: Ալկոհոլը քայքայելու համար ձեր օրգանիզմը կօգտագործի հակաօքսիդիչներ, որոնք անհրաժեշտ են մկանների աճի համար:
Լուծումը:
Եթե չեք կարողանում ամբողջությամբ հրաժարվել ալկոհոլից, խմեք ոչ ավել, քան շաբաթը մեկ անգամ: Սահմանափակեք խմիչքը և ավելի շատ ջուր խմեք: Այդ կերպ օրգանիզմն ավելի հեշտությամբ կհեռացնի ալկոհոլը մարմնից, իսկ դուք հաջորդ օրը ձեզ ավելի թեթև կզգաք:
Դուք չափազանց շատ եք նյարդայնանում
Ամենասկզբում մենք խոսեցինք այն մասին, որ կորտիզոլը խանգարում է աճի հորմոնի արտադրմանը: Բայց այն նաև հանգեցնում է ախորժակի բարձրացմանը և օրգանիզմում ճարպի մակարդակի ավելացմանը:
Լուծումը:
Կարելի է շատ խոսել, որ պետք է հաղթահարել սթրեսը: Պարզապես ինքներդ ձեզ տրամադրեք այնպես, որ վատ բաները չհավաքեք գլխում և նայեք ամեն ինչին հանգիստ ու սառը գլխով: Փորձեք մեդիտացիաներ, յոգա, բացօթյա զբոսանքներ, բուսական թեյեր կամ մեկ ուրիշ բան: Իրականում սթրեսի դեմ պայքարելու եղանակները բազմազան են: Պարզապես պետք է գտնել մեկը, որ համապատասխանում է հենց ձեզ: Գլխավորը չփորձել այն հաղթահարել շատ ուտելու կամ խմելու միջոցով: Այդ ամենը միայն ավելի կբարդացնի խնդիրը:
Դուք չափազանց քիչ եք ջուր խմում
Ձեր ինքնազգացողությունը կախված է խմած ջրի քանակից:Ջուրը, ինչպես և օդը, հանդիսանում է կյանքի և առողջության հիմնական աղբյուր: Մեծահասակների օրգանիզմը մոտ 70%-ով բաղկացած է ջրից, արյան մեջ նրա պարունակությունը կազմում է 98%, մկաններում ՝ մոտ 75%, իսկ ոսկորներում ՝ մոտ 28%: Ջուրն ազդում է մարդկային օրգանիզմի բոլոր կենսական գործընթացների վրա: Ջրի շնորհիվ օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ նյութափոխանակության ռեակցիաներ, որոնք ապահովում են կենդանի հյուսվածքների քայքայման և վերականգնման շարունակական գործընթացը:Մարդու օրգանիզմում գրեթե բոլոր քիմիական, ֆիզիոլոգիական և կոլոիդային գործընթացները տեղի են ունենում ջրային լուծույթներում կամ ջրի հետ միասին: Հեղուկ ջրային միջավայրում են տեղի ունենում ստամքսում և աղիներում մարսողությունն ու սննդի յուրացումը, կենդանի մատերիայի սինթեզն օրգանիզմի բջիջներում: Ջրի հետ դուրս են բերվում վնասակար նյութերը կամ նյութափոխանակության արգասիքները: Ջուրն ուժեղացնում է մկանային տոնուսը: ջուրն օգնում է խուսաբել սպազմերից:Ջուրը բարելավում է մարսողությունը: Բջջանյութերը ջրի հետ միասին շատ կարևոր դեր ունեն լավ մարսողությանը:
Լուծումը:
Ես հակված չեմ խորհուրդ տալ ջուրը բաժակներով՝ դա ծայրաստիճան ծիծաղելի է , քանի որ մեկի մոտ բաժակը 200 մլ է, երկրորդի մոտ 350, իսկ երրորդինն ընդհանրապես սուրճի բաժակ է: Հիմա ես մանրամասն և ըստ հերթականության կբացատրեմ: Ձեզ անհրաժեշտ ջրի քանակը նույնպես կախված է տարիքից, կլիմայական պայմաններից, ձեր ընդհանուր առողջությունից, սննդակարգից և ֆիզիկական ակտիվության մակարդակից: Եթե դուք զբաղվում եք սպորտով կամ առատ եք քրտնում, ապա ձեզ ավելի շատն է հարկավոր ջուր: Մի վախեցեք այն բանից, որ ջուրը շատ կլինի: Չափազանց շատ քանակությամբ ջուր սպառելու դեպքում առողջ մարդու օրգանիզմը բարեհաջող կարտահանի ջրի ավելցուկը: Հենց այդպես! Եղեք առողջ»:
Premium Personal Trainer Aram Elbakyan