Կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ

Կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ

Սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45862 դեպք, որոնցից 41659-ն` առողջացած, 916-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3005 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 238312 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3681 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Ունենք 54 առողջացած: