Այս մարդուն պետք է արգելել դպրոցներ այցելը, նա երեխաների պատկերացումներն իջեցնում է «յաշիկի» մակարդակի. Արսեն Բաբայան

Այս մարդուն պետք է արգելել դպրոցներ այցելը, նա երեխաների պատկերացումներն իջեցնում է «յաշիկի» մակարդակի. Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քիչ է լինում, որ համաձայն եմ լինում Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերին։ Այդ քչերից մեկն էլ այն է, որ առանց կրթության հնարավոր է «յաշիկ Մերսեդես» գնել, բայց առանց կրթության հնարավոր չէ այդ Մերսեդեսը ստեղծել։

Ավելին՝ առանց կրթության հնարավոր է վարչապետ դառնալ, բայց առանց կրթության հնարավոր չէ պետությունը կառավարել։

Տարիների պատմությունն այս երկու թեզերն էլ ապացուցել են։

Հ.Գ. Հազիվ էլ «յաշիկից» խոսես…

Այս մարդուն պետք է արգելել դպրոցներ այցելը, նա երեխաների պատկերացումներն իջեցնում է «յաշիկի» մակարդակի։