«Փաշինյան, Փաշինյան, կերավ մեզի Փաշինյանը, այ ցավդ տանեմ, կերավ». Շահումյանցիները փակել են ճանապարհը

«Փաշինյան, Փաշինյան, կերավ մեզի Փաշինյանը, այ ցավդ տանեմ, կերավ». Շահումյանցիները փակել են ճանապարհը

Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները ակցիա են անում. պատճառը խաղողի մթերման խնդիրն է:

«Փաշինյան, Փաշինյան, կերավ մեզի Փաշինյանը, այ ցավդ տանեմ, կերավ», – ասաց բողոքող գյուղացիներից մեկը, մյուսն էլ արձագանքեց. «Փաշինյանն ի՞նչ անի։ Փաշինյանն եկավ, հիմա կարանք գոնե խոսանք, էն վախտ չէինք էլ կարում խոսայինք»։

Երկար քննարկումներից հետո գյուղացիները միաձայն եկան այն որոշման, որ պետք է փակեն ճանապարհը։

«Զավոդները հրաժարվում են խաղող մթերելուց, պահանջում ենք մարզպետին, թող գա», – հայտարարեցին նրանք։