«Այս սա է ժողովրդի ցեղասպանությունը». շահումյանցին՝ խաղողի մթերման գների մասին

«Այս սա է ժողովրդի ցեղասպանությունը». շահումյանցին՝ խաղողի մթերման գների մասին

Երեւանցին տեղյակ չի, որ գյուղացին 100 դրամով է խաղողը վաճառում ու մինչեւ իրենց է հասնում, դառնում է 400 դրամ։ Այս մասին լրագրողներին ասաց Արարատի մարզի Շահումյան համայնքի բնակիչը։

«Այս սա է ժողովրդի ցեղասպանությունը, մեր պետության ղեկավարները ցեղասպանություն են անում: Ցեղասպանությունն այն է, որ ես հիմա իմ ընտանիքին չեմ կարողանում պահել։ 72 տարեկան մարդ եմ, չոքեչոք խոտ եմ քաղում, մշակում, որ այսօրով իմ ընտանիքը պահեմ, սրանք ասում են՝ չէ 120, 100 դրամ. որպես ի՞նչ: Ուզում ենք՝ վարչապետը գա, որ իր խոսքերին տեր կանգնի: Ասել է՝ առանց տոկոս 3 մլրդ դրամ եմ տալիս, 2  տարով, գինու գործարանները գյուղացու խաղողն են ուզում: Չեկավ, կպառկենք ասֆալտին, թող գան, տրորեն, անցեն։ Ասում են՝ Կառավարությունն է որոշել, Կառավարությունն ինչի պետք է որոշի ժողովրդի տեղը: Թող գան, մեր հարցերին պատասխանեն, մենք ճանապարհը փակում ենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։