ԵՄ-ն դեռեւս մտածում է, թե ինչպես արձագանքի Եվրամիության անդամների դեմ Թուրքիայի սադրանքներին

ԵՄ-ն դեռեւս մտածում է, թե ինչպես արձագանքի Եվրամիության անդամների դեմ Թուրքիայի սադրանքներին

Հունաստանը եւ Կիպրոսը պնդում են ԵՄ գագաթնաժողովում Եվրամիության ավելի խիստ արձագանքի մասին Միջերկրական ծովի ջրերում Թուրքիայի սադրանքներին՝ այն բանից հետո, երբ Անկարան վերսկսել է հետազոտական նավի աշխատանքը, փոխանցում է Reuters-ը։

Իր վերջին գագաթնաժողովից հետո 2 շաբաթ անց, որի ժամանակ առաջնորդները քննարկել էին տնտեսական պատժամիջոցները, ԵՄ-ին դեռեւս չի հաջողվել Անկարային համոզել դադարեցնել հետախուզումը Հունաստանի եւ Կիպրոսի ջրերում։

«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք կկարողանանք վճռականորեն եւ միաձայն պաշտպանել Հունաստանին ու Կիպրոսին Թուրքիային նոր սադրանքների դեմ»,- ասել է Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանսան։

Ֆրանսիան եւ Գերմանիան ավելի վաղ հայտարարել էին, որ Թուրքիան ընդամենը մի քանի «շաբաթ» ունի, որ իր դիրքորոշումը վերանայի եւ սադրանքները դադարեցնի։

Հոկտեմբերի 2-ին ԵՄ առաջնորդները որոշել էին Թուրքիային ժամանակ տալ մինչեւ դեկտեմբերի սկիզբ, մինչ տնտեսական պատժամիջոցների քննարկումը։ Գերմանիան, որը մինչեւ հիմա Անկարայի հետ դիվանագիտական բանակցություններ էր վարում, ցանկանում է երկխոսությանը հնարավորություն տալ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ սերտ առեւտրական կապերի պատճառով։ «Փորձ կձեռնարիկվի լուրջ նախազգուշացում կատարել (Թուրքիային)»,- ասել է ԵՄ մի բարձրաստիճան դիվանագետ։