Հակամարտության պարտադրանք Լեռնային Ղարաբաղում․ ինչ ուժեր է Թուրքիան տրամադրել Ադրբեջանին ռազմի դաշտում․ Kommersant

Հակամարտության պարտադրանք Լեռնային Ղարաբաղում․ ինչ ուժեր է Թուրքիան տրամադրել Ադրբեջանին ռազմի դաշտում․ Kommersant

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկայիս լուրջ սրումը միտումնավոր պլանավորվել և հրահրվել է Թուրքիայի կողմից։ Անցած ամիսների ընթացքում Անկարան ակտիվորեն հրահրել է Բաքվին ռազմական գործողություններ սանձազերծել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ համապարփակ քաղաքական, դիվանագիտական, հետախուզական և ռազմատեխնիկական աջակցության խոստման ներքո: Ավելի վաղ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի իշխանությունները խոսում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի անմիջական միջամտության մասին, գրում է , գրում է «Kommersant»-ը՝ հղում անելով իր ռազմական-դիվանագիտական ​​աղբյուրներին:

Պատկերն այսպիսին է։ Հուլիս-օգոստոս ամիսներին, թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունների ավարտից հետո, Թուրքիայի զինված ուժերի մի զգալի խումբ մնաց Ադրբեջանի տարածքում, որը կոչված էր համակարգող և ղեկավարող դեր խաղալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հարձակողական գործողությունների պլանավորման և իրականացման գործում: Խոսքը 600 ռազմական անձնակազմի մասին է՝ ներառյալ գումարտակի տակտիկական խումբը՝ բաղկացած 200 հոգուց, 50 հրահանգիչ՝ Նախիջևանից, 90 ռազմական խորհրդական՝ Բաքվից, 120 թռիչքային անձնակազմ՝ Գաբալայի ավիաբազայում, Դալլարի օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի 20 օպերատոր, Եվլախի օդանավակայանի 50 հրահանգիչ, 4-րդ բանակային կորպուսի 50 հրահանգիչ և ռազմածովային բազայում ու Բաքվի Հեյդար Ալիևի ռազմական դպրոցում՝ 20 հոգի: Այս խմբում, ենթադրաբար, ընդգրկված էին 18 հետևակի մարտական ​​մեքենա, 1 բազմակի արձակման հրթիռային համակարգ, 10 ավտոմեքենա և մինչև 34 ինքնաթիռ՝ այդ թվում 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, մինչև 20 անօդաչու թռչող սարք, որոնք ռազմական հետախուզություն էին տրամադրում ինչպես Արցախի տարածքում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետությունում։ Բացի այդ, աղբյուրները հայտնում են, որ Թուրքիայի ներկայացուցիչները վարձկաններ են հավաքագրում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար, որոնք Սիրիայում և Լիբիայում կռվող Անկարային հավատարիմ իսլամիստական ​​խմբավորումներից են: Աղբյուրի տվյալներով՝ վարձկանների մատակարարման շղթաների գործունեության վերահսկողությունն իրականացնում է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը՝ պաշտպանության նախարարության ուժերի և միջոցների աջակցությամբ, գրում է «Kommersant»-ը: