Ադրբեջանցի տղամարդիկ փախել են սարեր եւ անտառներ, թաքնվել զորահավաքից, նաեւ խոսում են, որ Ալիեւը վաճառել է Գյանջան

Ադրբեջանցի տղամարդիկ փախել են սարեր եւ անտառներ, թաքնվել զորահավաքից, նաեւ խոսում են, որ Ալիեւը վաճառել է Գյանջան

Այլեւս ոչ թե նշմարվում, այլ հեռվից հեռու ակնհայտ երեւում է Ադրբեջան անունով արհեստածին պետության իրական վիճակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խուճապն Ադրբեջանում հասել է ահռելի չափերի։ Ադրբեջանական տիրույթում խոսում են, որ հայերը պետք է գրավեն Գյանջան, որ Ալիեւը վաճառել է Գյանջան։

Աննկարագրելի է այն խուճապային տրամադրությունները, որոնք առկա են այդ արհեստածին երկրի թիկունքում։ Տղամարդիկ թաքնվում են զորահավաքից, շատ դեպքերում երեւացող մարդկանց են մատնացույց անում եւ տեղի են ունենում ներքին բախումներ։ Այս շիկացած մթնոլորտը վերջ ի վերջո բերելու է հզոր պայթունի։

Ի դեպ, տղամարդիկ փախել են սարեր եւ անտառներ, թաքնվել զորահավաքից, իսկ զորակոչի եւ մոբիլիզայից ծառայությունից տներ գնացողներին կանայք պատասխանում են, որ իրենց ամուսինները եւ որդիները կամավոր են գնացել եւ լուր չունեն արդեն երկու շաբաթ։

Մի խոսքով, մեր ամեն մի հարվածի ալիք ավելի է խարխլում այդ արհեստածին պետության հիմքերը»: